Սննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են, փաստում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցը՝ համեմատելով այս հունվարի գները նախորդ տարվա հունվարի գների հետ։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով՝ հասնելով 167726-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օզտյուրք Օրանը՝ իսլամական Vakif Katilim բանկի նախագահը և VisCoran Ilac Sanayii դեղագործական ընկերության նախագահը, համաձայնագիր է ստորագրել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ Թուրքիայում ռուսական պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ:
Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։
Իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց և արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո, տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով՝ հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 147-ով՝ հասնելով 167568-ի, գրանցվել է մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։
Աժ-ն 83 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության օրինագիծը։
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...